ՀԱՅԵՐԻ ՈՍԿՈՐՆԵՐՈՎ ԼՑՎԱԾ ԵՓՐԱՏԻ ԱՎԱԶԱՆԸ

Նորվեգիայի թագավորական արխիվում պահվող այս լուսանկարը ներկայացնում է Փափազյան ազգանունով մի հայի, ով կանգնած է սիրիական անապատում՝ Եփրատի ավազանի մոտ:

Լուսանկարում տեսանելի են ոսկորներ, որոնք Եփրատի ջրեր նետված նահատակ հայերի ոսկորներն են: 


Եփրատի ավազանով մեկ ցրիվ եկած՝ սպանված ու խեղդամահ արված հայերի ոսկորները հավաստիորեն վկայում են թուրքերի կողմից իրագործված ցեղասպանության սարսափների մասին: Ականատեսների վկայությամբ՝ հայ գաղթականների քարավանները, որոնք անցնում էին Եփրատ գետի երկայնքով, թուրքերի ու քրդերի կողմից պարբերաբար հարձակումների էին ենթարկվում, իսկ սպանվածների դիակները նետվում էին գետը: Այնքան շատ էին հայերի դիակները, որ բնական ամբարտակ էին ստեղծել՝ խոչընդոտելով գետի ջրերի հոսքը, ինչի պատճառով Եփրատը դուրս էր եկել իր բնական հունից՝ մի քանի կիլոմետր շեղվելով:

Տարիներ անց գետում հայտնված դիակների ոսկորները ծածկեցին Հյուսիսային Սիրիայի դաշտերը: 

«Հայերի քարավանները, որոնք իրենց հայրենիքից՝ Արևմտյան Հայաստանից տեղահանվելու սկզբին բաղկացած էին հազարավոր մարդկանցից, Հալեպի շրջակայքը հասնելու պահին յուրաքանչյուրի կազմում մնացել էին մի քանի հարյուր մարդ… Դաշտերը ծածկված էին սևացած, ուռած, գարշահոտությամբ օդը թունավորող դիակներով, մերկ, բռնաբարված մարմիններով: Թուրք ժանդարմները տեղահանված հայերից շատերին զույգ-զույգ կապած նետում էին Եփրատ՝ ձկներին կեր, երբեմն էլ ծաղրելով դժբախտներին մի քիչ ալյուր էին լցնում սովահար դողացող մարդկանց բուռը, որ նրանք անհագությամբ լիզում էին սոսկ նրա համար, որ երկարացնեն իրենց հոգեվարքը»: 

Արմին Վեգների` ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնին ուղղված նամակից 

Լուսանկարի աղբյուրը՝ Նորվեգիայի թագավորական արխիվի հավաքածու  http://www.genocide-museum.am

Комментарии

Популярные сообщения из этого блога

ԱԱ-2018․ Գերմանիայի հավաքականի հայտացուցակը

Բրազիլիայի հավաքականի կազմը ԱԱ-2018

ՀՀ կենտրոնական բանկի հայտարարությունը կրիպտոակտիվների վերաբերյալ