Ընդհատվեց Բարսելոնայի անպարտելի խաղերի շարքը
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված «Բարսելոնան» առանց Լիոնել Մեսիի Պրիմերայի նախավերջին տուրում հյուրընկալվեց Վալենսիայի «Լեւանտեին» եւ սենսացիոն պարտություն կրեց 4:5 հաշվով: «Բարսելոնան» առաջին պարտությունը կրեց Իսպանիայի ընթացիկ առաջնությունում եւ մրցաշարային աղյուսակը գլխավորում է 90 միավորով: Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» հետ է 12 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող Մադրիդի «Ռեալը»՝ 15: «Լեւանտեն» 46 միավորով 15-րդն է:
«Բարսելոնան» Պրիմերայում նախորդ անգամ պարտվել էր 2017-ի ապրիլի 8-ին կայացած «Մալագայի» դեմ խաղում: Իսպանիայի առաջնություն, 37-րդ տուր
«Լեւանտե» - «Բարսելոնա»՝ 5:4
Էմանուել Բոատենգ, 9, 30, 49, Էնիս Բարդի, 46, 56 – Ֆելիպե Կոուտինյո, 38, 59, 64, Լուիս Սուաերս, 70 (11մ)

Комментарии
Отправить комментарий